կարևոր
595 դիտում, 11 ամիս առաջ - 2020-12-13 14:32

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 720 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 720 նոր դեպք

Դեկտեմբերի 11-ին` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման  2 720 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 189 726 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:  

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 942 պացիենտ: Ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 158 183 մարդ:

Երկրում վարակից մահացել է ևս 46 մարդ, ընդհանուր՝ 1 790: