կարևոր
1870 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-13 13:54

Երևանի Խանջյան փողոցի թունելի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

Երևանի Խանջյան փողոցի թունելի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

Դեկտեմբերի 13-ին` ժամը 12։13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թունելի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Ըստ նախնական տվյալների կա հինգ տուժած։