կարևոր
1095 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-13 13:41

Արտակ Օսեյանը հեռացավ «Փյունիկից»

Արտակ Օսեյանը հեռացավ «Փյունիկից»

Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված «Փյունիկ» - «Շիրակ» խաղից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը ներկայացրել է հրաժարականի դիմում, որն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Արտակ Օսեյանը «Փյունիկը» գլխավորել էր այս տարվա հուլիսին։ Թիմն Օսեյանի գլխավորությամբ անցկացրել է 11 պաշտոնական հանդիպում՝ 5 խաղ ավարտելով ոչ-ոքի և կրելով 6 պարտություն։ 

Ակումբը շնորհակալություն է հայտնել Արտակ Օսեյանին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։