Ինչպես հայտնել էինք, գիշերը Երեւանի փողոցներով քարշակով ուղղաթիռ էր տեղափոխվում: Մինչ այս պահը պաշտոնական որևէ աղբյուր չի մեկնաբանել կատարվածը, փոխարենը Հայկական ժամանակը, հղում անելով Պաշտպանության նախարարությանը, գրում է.
«Երեկ Երևանի փողոցներից մեկում հայտնված ուղղաթիռը եղել է ռուսական, պատկանել է ՌԴ 102-րդ ռազմաբազային: Ռուսական կողմն իրականացերել է պլանային տեղափոխում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փոխանցեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից»: