կարևոր
2070 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-13 21:15

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 17:00-ին, Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից կմեկնարկի «Արժանապատվության երթը»

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 17:00-ին, Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից (Պրահայի այգի, Արաբկիրի թաղապետարանի դիմաց) կմեկնարկի Արժանապատվության երթը: Այս մասին հայտնում են Հայրենիքի փրկության շարժման ֆեյսբուքյան էջից:

«Մի՛ լռիր։

Ոտքի’ կանգնիր։

Միացի’ր քո ժողովրդին։

Երկրիդ, ընտանիքիդ, արժանապատիվ ապագայիդ տերը հենց դո’ւ ես։

Միասին մենք կփրկենք մեր Հայրենիքը»: