կարևոր
798 դիտում, 11 ամիս առաջ - 2020-12-12 23:07

Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից պահանջել է խոսել տեսախցիկների առաջ կամ հեռանալ Բաքվից

Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից պահանջել է խոսել տեսախցիկների առաջ կամ հեռանալ Բաքվից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախագահներին չի հրավիրել Բաքու: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահները Բաքու էին այցելել դեկտեմբերի 12-ին։ 

«Այստեղ այցելելը ձեր գաղափարն էր։ Ես կարող եմ ևս մեկ անգամ ասել տեսախցիկների առաջ՝ Մինսկի խմբին չեմ հրավիրել։ Բայց երբ ինձ տեղեկացրին, որ Մինսկի խումբն ուզում է գալ, ես դեմ չէի։ Հնարավոր է՝ նրանք ասելու բան ունեն ինձ։ Եթե ուզում եք ասել տեսախցիկների առաջ, ասեք։ Եթե ոչ, ապա ես կխնդրեմ նրանց հեռանալ։ Լսում եմ ձեզ»,- հայտարարել է Ալիևը։ 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Երևան կժամանեն դեկտեմբերի 13-ին: