կարևոր
1896 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-12 23:02

Մահվան ելքով վրաերթ՝ Հյուսիսային ավտոկայանի մոտ. Opel-ը վրաերթի է ենթարկել 27-ամյա հետիոտնին

Մահվան ելքով վրաերթ՝ Հյուսիսային ավտոկայանի մոտ. Opel-ը վրաերթի է ենթարկել 27-ամյա հետիոտնին

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ, Հրազդան քաղաքի բնակիչ Մարտիրոս Մ.-ն՝ իր վարած Opel մակնիշի ավտոմքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 27-ամյա Մովսես Ջ.-ին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը հարվածի արդյունքում շպրտվել և բախվել է Բյուրեղավան քաղաքի բնակիչ Լիանա Ա.-ի վարած Mazda մակնիշի ավտոմեքենայի հետնամասին:

Վիրավորին առաջինը օգնության են հասել Opel-ի և Mazda-ի վարորդները, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումը, ովքեր վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ:

Մինչ դեպքի վայրում հետաքննիչը զննություն էր կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը՝ գիտակցության չգալով, մահացել է: