կարևոր
2414 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-12 22:36

Գերագույն գլխավոր դավաճանը, մանկլավիկի շուրթերով իր հերթական ձախողումը բարդում է ՌԴ-ի վրա․ Ռուբեն Մելիքյան

Գերագույն գլխավոր դավաճանը, իր առաջատար մանկլավիկի շուրթերով, փորձում է իր հերթական ձախողումը բարդել Ռուսաստանի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Գերագույն գլխավոր դավաճանը, իր առաջատար մանկլավիկի շուրթերով, փորձում է իր հերթական ձախողումը բարդել Ռուսաստանի վրա։ Տիպիկ գործելակերպ, որը երկուսուկես տարի այս ստահակները բանեցրել են տարբեր ոլորտներում. իրենք ունեն միայն իրավունքներ ու արտոնություններ, իսկ ձախողումների համար պատասխանատու են բոլոր-բոլորը, բացի իրենցից։

Բա դու՞ք ինչի համար եք, այ ոչնչություններ։ Ինչի՞ համար եք աթոռ զբաղեցնում։ Ինչի՞ համար եք աշխատավարձ ստանում։

ՀԳ. Սրանց ամեն օր ավել մնալը նշանակում է նոր հայրենազրկումներ, նոր նվաստացումներ ու նոր ողբերգություններ»,- գրել է նա։