կարևոր
1902 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-12 21:45

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակվում են․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներn այս իշխանություններին դեռ նախորդ շաբաթ վերջնմաժամկետ էին ներկայացրել, հայտարարելով. եթե մինչեւ դեկեմբերի 8-ը ժամը 12-ը գործող վարչապետը չներկայացնի հրաժարական, ապա պարբերաբար անհնազանդության բողոքի երթերով ստիպելու են նրան դա անել:

Դեկտեմբերի 8-ից, կեսօրն անց ակցիաները վերսկսվեցին: Պահանջը մնում է նույնը` երկիրը պարտության մատնած վարչապետն այլեւս անելիք չունի Հայաստանի կառավարման համակարգում:

Իհարկե այդ ցուցերի ընթացքում ոստիկակական ուժերը ոչ համարժեք բռնություն կիրառելով բազմաթիվ ցուցարարների բերման ենթարկեցին, ավելի ուշ իհարկե բաց թողեցին ու կրկին բերման ենթարկեցին:

Հայկ Սահակյանն ամփոփում անցնող շաբաթվա ընթացքում տեղի ունեցածը: