կարևոր
1519 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-12 21:03

Ռուսաստանը Ղարաբաղում հակամարտող կողմերից պահանջել է պահպանել հրադադարի ռեժիմը

Ռուսաստանը Ղարաբաղում հակամարտող կողմերից պահանջել է պահպանել հրադադարի ռեժիմը

Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում կրակոցների դեպքից հետո Մոսկվան հակամարտության կողմերից պահանջել է պահպանել լիակատար հրադադարի ռեժիմը, լրագրողներին հայտնել է ռուսական խաղաղապահ ուժերի շտաբի ներկայացուցիչը:

«Նախօրեին Հադրութի շրջանում փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Կողմերին է հասցվել լիակատար հրադադարի ռեժիմի պահպանման մասին պահանջը»,- ասել է նա:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ Բաքուն վերսկսել է ռազմական գործողությունները Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: