24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ադրբեջանի ԶՈւ զրահատեխնիկան մոտեցվել է Արցախի պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող երեք գյուղերի՝ Հին Թաղերին, Խծաբերդին և Քիրսավանին: Այս մասին տեղեկանում ենք WarGonzo նախագծի թելեգրամյան ալիքից:
«Ադրբեջանցի զինվորականները սկզբնապես փորձել են գյուղերը վերցնել հետևակի և գրոհող ջոկատների օգնությամբ, սակայն Արցախի պաշտպանության բանակի զինվորներին հաջողվել է կանգնեցնել նրանց և պաշտպանել գյուղերը: Սակայն երեկոյան հակառակորդը սկսել է նոր գրոհ նախապատրաստել. ռազմական բախումների գոտուն են մոտեցվել տանկերն ու հրետանին»,- ասվում է հաղորդագրության մեջ: