Ադրբեջանի Զինված ուժերը այս պահի դրությամբ չեն կարողացել գրավել Հադրութի շրջանի գյուղերը:
Wargonzo-ի տեղեկությունների համաձայն` ադրբեջանցի զինվորականները Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերի մատույցներում երկու բարձունք են գրավել:
Գյուղերից մեկում նրանք կարողացել են ճանապարհ փակել: Ներկայումս հարձակվող ջոկատները փորձում են ամրանալ բնակավայրերի մատույցներում: Արցախի Պաշտպանության բանակի մարտիկներն ու տեղի աշխարհազորայինները պաշտպանական մարտեր են մղում:
Wargonzo-ի՝ դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկություններով՝ ռուսական կողմը Բաքվի հետ բանակցում է հրադադարի հաստատման շուրջ: