19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Ազգային անվտանգության ծառայությունը այս պահին ձերբակալում է բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Այվազյանին:
Նրա փաստաբան Միհրան Պողոսյանը «Երկիրն Այսօր»-ի հետ զրուցում նշել է, որ Այվազյանը կասկածյալի կարգավիճակ ունի Նիկոլ Փաշինյանի օծանելիքների եւ ժամացույցների գողության գործով: Խոսքը նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերը վարչապետի առանձնատուն ներխուժելուն, նաեւ հայտնի բողոքի ակցիաներին է վերաբերում:
Այվազյանը քրեական գործում ներգրավված է որպես այդ ամենի կազմակերպիչ: Քրեական գործը հարուցված է իշխանության յուրացման, գողության, մարմնական վնասվածքներ հասցնելու մասին հոդվածների հատկանիշերով: Վարդան Այվազյանի փաստաբանը պատրաստվում է բողոքարկել ձերբակալության մասին որոշումը:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություններ է իրականացրել Վարդան Այվազյանի բնակարանում, նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ Չարենցավանի գրասենյակում: