կարևոր
1815 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-12 17:29

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան կժամանեն դեկտեմբերի 13-ին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան կժամանեն դեկտեմբերի 13-ին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Երևան կժամանեն դեկտեմբերի 13-ին: Այս մասին հայտնել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Համանախագահները Երևան կժամանեն դեկտեմբերի 13-ին: Երևանում նրանց հանդիպումները նախատեսված են երկուշաբթի օրը»,- ասել է Նաղդալյանը:

Նշեմ նաեւ, որ համանախագահներն այսօր արդեն եղել են Բաքվում, որտեղ հանդիպել են Ադրբեջանի նախագահի հետ:

Ուշագրավ է, որ Ռուսաստանի համանախագահը չի միացել իր գործընկերներին տարածաշրջանային այս այցի ժամանակ: