կարևոր
10360 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-12 16:38

Վրաստանը մերժեց Թուրքիայի առաջարկը

Վրաստանը մերժեց Թուրքիայի առաջարկը

Վրաստանն իրատեսական չի համարում Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության համար «վեցի պլատֆորմի» ձեւավորումը: Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան ասել է, որ քանի դեռ Ռուսաստանը չի կատարել իր միջազգային պարտավորությունները, Վրաստանի մասնակցությունը որեւէ ձեւաչափով անհնարին է:

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Բաքվում առաջարկել էր պլատֆորմ ձեւավորել, որտեղ կընդգրկվեն Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը, Վրաստանը, ու եթե Երեւանում ցանկանան, ապա նաեւ Հայաստանը: