16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Հունաստանի հայկական կազմակերպությունների խնդրանքից հետո Հայաստանը դեկտեմբերի 12-ին Հունաստանից հումանիտար օգնություն կստանա: Այս մասին տեղեկացնում է «Greekcitytimes»-ը:
Հունաստանի ԱԳՆ-ի Միջազգային զարգացման համագործակցության ծառայությունը, որպես մարդասիրական առաքելության մաս, օգնությունը կհասցնի Հայաստան: Հայ օգնության միությունը, Հայկական Կապույտ խաչը, Մակեդոնիա-Թրակիա Գթության խաչը Աթենքում Հայաստանի դեսպանության օժանդակությամբ օգնություն են հավաքել ղարաբաղյան պատերազմից տուժածների համար:
Ազգային պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ տրամադրվել է ինքնաթիռ հումանիտար օգնությունը Հայաստան հասցնելու համար: Մարդասիրական օգնությունը ներառում է բժշկական պարագաներ և սնունդ: Օգնությունը հավաքագրելու գործում իրենց ներդրումն են ունեցել տեղի հայերն ու հույները: Աշխատանքները համակարգում է Միջազգային զարգացման համագործակցության ծառայության ղեկավարը, որն էլ օգնությունը կհասցնի Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության և Հայաստանում Հայ օգնության միության մասնաճյուղի ներկայացուցիչներին: