Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 28 137 դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2 625 848-ի: Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
Շտաբի տվյալներով՝ աճը չի գերազանցում 1,1%-ը:
Վերջին 7 օրում հիվանդացության օրական միջին ցուցանիշը կազմել է յուրաքանչյուր 100 000 բնակչին ընկնող վարակման 18,9 դեպք: Մեկ շաբաթ առաջ այդ ցուցանիշը հավասար է եղել 18,4-ի: