կարևոր
1539 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-12 13:35

Երասխում բացվել է զոհված ռուս օդաչուներին նվիրված հուշատախտակը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ և ՌԴ օրհներգերի ներքո Երասխում դեկտեմբերի 12-ին բացվել է զոհված ռուս օդաչուներին նվիրված հուշատախտակը:

Երասխում նաեւ նախատեսվում է կառուցել հայ եւ ռուս ազգերի բարեկամության հուշահամալիր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սեւակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել եւ բռնկվել։ Կործանվել էր ռուսական Մի-24 ուղղաթիռը, 2 օդաչուները զոհվել էին:

Տեսանյութը՝ 24news.am-ի