24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Armenia Is a Small Country With No Natural Resources To Steal.Turkey tried to destroy her..Killed 2million of her Ppl. Now Azerbaijan Is Trying 2 Destroy Her.They Have”Black Gold”Men KILL 4,Or Watch OTHERS Do the Killing.Russia Wants Her Land.Bless & Protect You,Home Of My Father pic.twitter.com/CCeC44Jx6J
— Cher (@cher) December 12, 2020
Հայկական արմատներով հանրահայտ փոփ-երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) «Թվիթեր»-ի իր էջում գրություն է տեղադրել, որում ասվում է, որ առաջին քրիստոնյա ազգի` հայ ժողովրդի ու Հայաստանի կողքին չեն կանգնում, որովհետև նրա ունեցածը միայն պատմություն ու մշակույթ է: Շերը նշել է, որ խավար օրեր են ողջ քրիստոնեության համար:
«Մութ օր է քրիստոնեության համար: Ոչ ոք չի կանգնում առաջին քրիստոնյա ժողովրդի կողքին, քանի որ մեր ունեցածը միայն պատմություն է և մշակույթ ու արտահանելու ոչինչ չունենք… Շնորհակալություն մարդկությանը»,- նշված է գրության մեջ:
Գրությանը կից Շերը նշել է, որ Հայաստանը փոքրիկ երկիր է, որը Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են ոչնչացնել:
«Հայաստանը փոքրիկ երկիր է, առանց բնական ռեսուրսների, որոնք կարելի է գողանալ: Թուրքիան ցանկանում է ոչնչացնել այն… սպանել է 2 մլն մարդու: Հիմա Ադրբեջանն է փորձում ոչնչացնել այն: Նրանք ունեն «սև ոսկի» մարդկանց սպանելու կամ նայելու, թե ինչպես են ուրիշներն անում դա: Ռուսաստանը ցանկանում է նրա հողը: Աստված պահի և պահպանի քեզ, իմ հայրիկի տուն»,- գրել է Շերը:
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը կիսվել է Շերի գրառմամբ, հավելելով. «Զգացողությունը, որը հիմա ունեն ողջ աշխարհի հայերը, համակել է մեզ: Շնորհակալություն, Շե՛ր»: