կարևոր
1518 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-12 12:47

ԱՄՆ Սենատը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձև է ընդունել

ԱՄՆ Սենատը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձև է ընդունել

Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը Թուրքիայի դեմ CAATSA տեսակի պատժամիջոցներ կիրառելու բանաձև է ընդունել:

Ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված բանաձևը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ է նախատեսում` կապված ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ, սակայն Ամերիկայի Միացյալ Նահանգերի նախագահն իրավունք ունի վետո կիրառել բանաձևի դեմ:

CAATSA տեսակի պատժամիջոցները նախատեսված են Իրանի, Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի քաղաքացիների ու նրանց պատկանող ընկերությունների, ինչպես նաև նրանց հետո համագործակցող այլ անձանց, կազմակերպությունների և երկրների համար:

Հոկտեմբերի 16-ին հայտնի էր դարձելոր թուրք զինվորականներն առաջին անգամ S-400 են փորձարկել երկրի հյուսիսում գտնվող Սինոպ քաղաքի շրջանում: Հոկտեմբերի 17-ին ՆԱՏՕ-ի ղեկավարությունը մտահոգություն էր հայտնել Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգի փորձարկման կապակցությամբ: