կարևոր
1099 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-12 12:24

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը Նիկոլ Փաշինյանին հորդորել է զիջել վարչապետի պաշտոնը

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը Նիկոլ Փաշինյանին հորդորել է զիջել վարչապետի պաշտոնը

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հայտարարություն է տարածել ու հորդորել Նիկոլ Փաշինյանին զիջել վարչապետի իր պաշտոնը:

«Եթե չկասեցվեն արցախյան աղետի հետցնցումները, դրանք կարող են խարխլել հայկական պետականության հիմքերը եւ ավելի մեծ կորուստների առջեւ կանգնեցնել բոլորիս»,-կարծում են միությունում:

Հայտարարության տեքստում նշված է, որ ներկա եւ նախկին վարչակազմերի հետ չկապակցված անկախ մի մարմին պետք է առաջնորդություն ստանձնի իբրեւ անցումային կառավարություն: Նաեւ պետք է ապահովվի անկախ լեգիտիմ մարմնի կողմից ժամանակավոր առաջնորդության ստանձնումը, մինչեւ արդար ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը հնարավոր կդառնա: Հայկական բարեգործական ընդհանուր միությունը նաեւ հայտարարել է, որ այս գործընթացում պետք է ներառվի նաեւ Առաքելական Սուրբ Եկեղեցին ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որի առաջնորդությունը մեր ժողովրդի համար միշտ եղել է հույսի փարոս անցյալ ավելի քան 1700 տարիների մարտահրավերներով լի պատմության ընթացքում: