կարևոր
1762 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-12 11:35

Մի շարք դատախազներ գլխավոր դատախազի հետ խոսակցությունների ժամանակ հասկացրել են, որ իրենք ապօրինությունների չեն գնալու․ «Ժողովուրդ»

Մի շարք դատախազներ գլխավոր դատախազի հետ խոսակցությունների ժամանակ հասկացրել են, որ իրենք ապօրինությունների չեն գնալու․ «Ժողովուրդ»

«Դատախազական համակարգում ևս արշալույսները խաղաղ չեն:

Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազությունում մի շարք դատախազներ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ խոսակցությունների ժամանակ հասկացրել են, որ իրենք ապօրինությունների չեն գնալու, նման որոշումներ չեն կայացնելու և ռիսկի չեն դիմելու՝ հաշվի առնելով այս վերջին շրջանում մարդկանց բերման ենթարկելու կամ ձերբակալելու ոչ իրավաչափ դեպքերը:

Նրանք Դավթյանին ասել են՝ որևէ ապօրինության չեն գնալու, և եթե իրենց որևէ բան ստիպեն անել, ապա դիմումներ են գրելու և պաշտոնից ազատվեն:

Եվ, մեր տեղեկություններով, հենց սա է պատճառը, որ չի բացառվում՝ առաջիկայում Գլխավոր դատախազությունում ևս պաշտոնանկությունների շարք սկսվի, և իրենց պաշտոններից ազատվելու դիմումներ գրեն բարձրաստիճան դատախազներ անգամ: Ամեն դեպքում, դատախազներն այդ մասին ասել են ոչ միայն իրենց անմիջական ղեկավարներին, այլ հենց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ևս»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: