կարևոր
1461 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-12 10:51

ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է Տեխասի գլխավոր դատախազի հայցն ընդդեմ 4 նահանգների

ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է Տեխասի գլխավոր դատախազի հայցն ընդդեմ 4 նահանգների

ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է Տեխաս նահանգի գլխավոր դատախազ Քեն Փաքսթոնի հայցը, որով փաստացի վիճարկվում էր դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը երկրի նախագահական ընտրությունների արդյունքում: 

Նշվում է, որ ներկայացված հայցն ուներ երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը:

«Տեխասը չի ցուցաբերել իրավաբանորեն հիմնավորված հետաքրքրություն այն մասին, թե ինչպես են մյուս նահանգներն անցկացնում իրենց ընտրությունները»,- նշվում է որոշման մեջ։