կարևոր
3425 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-11 22:56

Մի՛ տրվեք ձեր հրամանատարների սադրիչ հրամաններին, հավատարիմ մնացեք երդմանը․ Ոստիկանության նախկին սպա

Ոստիկանության նախկին սպա, հատուկ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանը դիմում է ոստիկաններին.

Հարգելի ծառայակիցնե’ր դիմում է Ձեզ՝ ոստիկանության նախկին սպա, 4 րդ «հատուկ» գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանը:

Խնդրում եմ մի տրվեք ձեր՝ հրամանատարների սադրիչ հրամաններին, հավատարիմ մնացեք երդմանը և թույլ մի տվեք, որպեսզի նրանք կայանան ձեր ծանր ու դժվար ծառայության քողի ներքո։

Պարոնայք սպաներ,ենթասպաներ և շարքայիններ եղեք զգոն՝ եղեք ձեր ուսադիրներին համարժեք , թե’ պահվածքով և թե’ ապօրինի հրամաններ չկատարելով։ 2018 թվականի իշխանազավթման ժամանակ իմ կողմից ղեկավարած ստորաբաժանումը 1 մարդու անգամ բերման չի ենթարկել քաջ գիտակցելով, քաղաքացու կույր պահանջը և ի հեճուկս մի քանի ծախված հրամանատարների պաշտոնի անցնելու տենչանքին:

Այդ ամենը չհանդուրժելով ՝ ես, համակարգից ազատման դիմում ներակայացրեցի: Այսօր այս օրհասական պահին համոզված եմ որ շատերդ կարող եք ստիպել այսպես կոչված հրամանատարներին սթափվել և առաջնորդվել միայն օրենքով:

Պատիվ ունեմ ...»: