կարևոր
1494 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-11 22:39

Բողոքի ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ պահանջն իրականություն չի դարձել

Բողոքի ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ պահանջն իրականություն չի դարձել

Հայրենիքի փրկության շարժումը տեղեկացնում է, որ բողոքի ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ պահանջն իրականություն չի դարձել։ 

«Այսօր մայրաքաղաքում և մարզերում տեղի ունեցած բողոքի գործողությունների ընթացքում տեղի են ունեցել բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև, ինչի հետևանքով կան նաև տուժածներ։ Ակցիայի տասնյակ մասնակիցներ բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ, ապա ազատ արձակվել:

Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարութան հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ պահանջն իրականություն չի դարձել»,- ասված է շարժման տարածած հայտարարության մեջ: