09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Ժամանակին իր դասընկերոջը ոստիկանապետ նշանակելով՝ Նիկոլ Փաշինյանը փորձեց ամբողջությամբ իր ձեռքն առնել այդ ուժային կառույցը: Օրերս Փաշինյանն անձամբ հրաման է տվել ոստիկանապետին հատուկ ուշադրություն դարձնել Իշխան Սաղաթելյանին:
Նա ասել է, որ պետք է Սաղաթելյանին բերման ենթարկել շատ կոպիտ ձևով, իսկ մեքենայի մեջ էլ հասցնել այնպիսի մարմնական վնասվածքներ, որ առաջանան լուրջ առողջական խնդիրներ և նա չկարողանա առաջիկա օրերին պատշաճ կերպով իրականացնել իր ընդդիմադիր գործունեությունը:
Չնայած նրան, որ անձամբ վարչապետն է ոստիկանապետին հրահանգել, իսկ վերջինս էլ փորձել է իր ամենանեղ շրջապատի միջոցով իրականացնել այդ հրամանը՝ ոչ մի բերման ենթարկող ոստիկան չի համաձայնվել նման բան անել և չի արել: Այսպիսով Նիկոլի պլանավորած օպերացիան ձախողվել է: Եթե այս տեղեկությանը գումարենք այն փաստը, որ օրը մի քանի բարձր կոչում ունեցող ոստիկաններ են լքում համակարգը՝ շեշտելով, որ չեն պատրաստվում ծառայել այս իշխանությանը, հասկանալի է դառնում, որ Նիկոլի գործերն այդքան էլ լավ չեն:
Աղբյուրը՝ yerevan.today