20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նախազգուշացրել է, որ աշխարհի երկրները կարող են բախվել վերջին 80 տարվա ընթացքում ամենաուժեղ տնտեսական անկմանը: Գուտերեշն այս մասին ասել է Նոբելյան մրցանակի համաժողովի նիստում:
«Կորոնավիրուսային համաճարակի սոցիալական և տնտեսական հետեւանքները հսկայական են, եւ դրանք շարունակում են ուժեղանալ։ Ոչ մի պատվաստանյութ չի կարող շտկել վնասը, որն արդեն հասցվել է։ Մենք կանգնած ենք ութ տասնամյակների ընթացքում խոշորագույն գլոբալ ռեցեսիայի առջև», - ասել է Գուտերեշը:
Ըստ Գուտերեշի այժմ մոլորակի վրա աճում է ծայրահեղ աղքատությունը, սովի վտանգ կա:
«Համաճարակը ճգնաժամ է, որը ոչ մի այլ բանի նման չէ: Նրա օրոք աշխարհը բախվում է ընդհանուր թշնամու հետ։ Ցավոք, երկրների կառավարությունները համատեղ պատասխան չձեռնարկեցին այդ գլոբալ սպառնալիքին», - իր կարծիքն է հայտնել ՄԱԿ-ի ղեկավարը։