332 դիտում, 2020.12.11 19:43

Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 37 քաղաքացի

Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 37 քաղաքացի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր՝ դեկտեմբերի 10-ին, անհնազանդության ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 37 քաղաքացի։ Այս մասին հայտնել են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։

Ոստիկանությունից հայտնեցին նաեւ, որ քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման են ենթարկվել Իշխան Սաղաթելյանը եւ Գեղամ Մանուկյանը: