կարևոր
1010 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-11 19:02

Նալբանդյանն Ալիևի և Էրդողանի հայտարարություններում վերջնական չբավարարված ամբիցիաներ է տեսնում

Նալբանդյանն Ալիևի և Էրդողանի հայտարարություններում վերջնական չբավարարված ամբիցիաներ է տեսնում

ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վերջնական չբավարարված ամբիցիաներ է տեսնում Բաքվի շքերթի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած հայտարարություններում: Այս մասին Նալբանդյանն ասել է դեկտեմբերի 11-ին կազմակերպված Երևան-Մոսկվա առցանց քննարկման ընթացքում:

«Երեկ մենք լսեցինք ռազմատենչ հայտարարություններ, որոնք հնչեցին Ադրբեջանում անցկացված շքերթի ընթացքում: Դրանք հնչեցրեց Ադրբեջանի նախագահ Ալիևը, որը տարածքային նկրտումներ ներկայացրեց Հայաստանի նկատմամբ, ասաց, թե իբր Ադրբեջանի պատմական տարածքներ են Երևանը, Զանգեզուրը, Սևանը, իսկ Էրդողանը գնաց անհավանական քայլի՝ հայտարարելով, որ այս օրը փառավորում է այն մարդկանց հոգիներն, ինչպիսիք են Էնվեր ու Նուրի փաշաները, Կովկասի իսլամական բանակի զինվորները: Դրանք այն մարդիկ են, որոնք կազմակերպել են Հայոց ցեղասպանությունը, հայերի ջարդերը: Սրանք շատ հարցեր են առաջացնում: Կարծես` Թուրքիայի ու Ադրբեջանի ամբիցիաները վերջնական բավարարված չեն»,- ասաց Նալբանդյանը:

Բաքվի ռազմական շքերթի ընթացքում Ալիևը ԵրևանըՍևանը և Զանգեզուրը «ադրբեջանական տարածքներ» էր անվանելիսկ Էրդողանն ասել էրթե այս օրը «Էնվեր փաշայիՆուրի փաշայի և Կովկասի իսլամական բանակի զինվորների հոգու լուսավորման օրն է»: