կարևոր
2310 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-11 18:35

Փաշինյանը փորձում է հասարակության մեջ հերթական անգամ ատելություն սերմանել. Արծվիկ Մինասյան

Փաշինյանը փորձում է հասարակության մեջ հերթական անգամ ատելություն սերմանել. Արծվիկ Մինասյան

Բոլորը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որովհետև բոլորն էլ գիտակցում են, որ պարտված, հայրենիք զիջած իշխանությունն ի վիճակի չէ հետայսու պաշտպանել հայրենիքի շահերը: Այս մասին այսօր Երևանում ընթացող «Անհնազանդության երթի» ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:

Նա հիշեցրեց բոլոր շարժումների, կառույցների անունները, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Մենք առաջարկում էինք, որ Նիկոլ Փաշինյանն առանց ցնցման հեռանա, որ մեր հայրենակիցներին հնարավորություն տար փրկել իրավիճակը: Նիկոլ Փաշինյանն իր առոթին կառչած ոչ միայն այս քայլին չի գնում, այլև փորձում է հրահրել և հասարակության մեջ հերթական անգամ ատելություն սերմանել»,- ասաց նա: