Երևանում դեկտեմբերի 11-ին իրականացված «Արժանապատվության երթն» ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում:
«Դավաճան Նիկոլի հրամանով մեր ընկերներից մի քանի հարյուրին բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ, սակայն մենք անդրդվելի ենք եւ անպայման հաղթելու ենք»,- այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Նա կոչ արեց հեռուստացույցներով եւ հեռախոսներով իրենց ակցիաներին հետեւող մարդկանց դուրս գալ փողոց, միանալ իրենց։
«Վաղվանից շարունակելու ենք բողոքի ակցիաները, ոչ մի պահ կանգ չենք առնելու»,-նշեց Վանեցյանը:
Նշենք, որ քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են իրականացնում Երեւանի տարբեր հատվածներում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման են ենթարկվել Իշխան Սաղաթելյանը եւ Գեղամ Մանուկյանը: