կարևոր
1787 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-11 18:00

Արմավիրի մարզի Կողբավան համայնքի ղեկավարը ևս պահանջում է Փաշինյանի հրաժարականը

Արմավիրի մարզի Կողբավան համայնքի ղեկավարը ևս պահանջում է Փաշինյանի հրաժարականը

Արմավիրի մարզի Կողբավան համայնքի ղեկավար Սերոբ Սերոբյանը հայտարարել է, որ միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին: Այս մասին հայտնում է yerkir.am-ը:

«Ելնելով նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն խայտառակ հայտարարության փաստից, Փաշինյանի իշխանության՝ երկիրը ղեկավարելու անկարողությունից, նրա կողմից երկիրը դիտավորյալ  ցնցումների տանելու վարքագծից և երկրին, պետականությանը սպառնացող ծայրագույն վտանգներից՝ ՀՀ Արմավիրի մարզի Կողբավան համայնքի ղեկավար Սերոբ Սերոբյանը ևս միանում է Հայրենիքի փրկության շարժմանը՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինքՓաշինյանի հրաժարականը պահանջել էր նաև ՀՀ Արմավիրի մարզի Այգեշատ (Արմավիր) համայնքի համայնքապետը, համայնքապետարանն ու ավագանու անդամները: