կարևոր
1278 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-11 17:23

Եվրամիության առաջնորդները որոշել են ընդլայնել Թուրքիայի դեմ պատժամիջոցները

Եվրամիության առաջնորդները որոշել են ընդլայնել Թուրքիայի դեմ պատժամիջոցները

Եվրամիության առաջնորդները, բրյուսելյան գագաթաժողով արդյունքում, որոշել են ընդլայնել Թուրքիայի դեմ պատժամիջոցները՝ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում այդ երկրի ապօրինի գործողությունների պատճառով:

Սակայն այդ պատժամիջոցները դեռեւս սահմանափակ են, ուղղված են ֆիզիկական անձանց նկատմամբ: Եվրամիությունը որոշել է մինչեւ մարտ ամսվա գագաթաժողովը հետաձգել Թուրքիայի դեմ ավելի խիստ քայլերի ձեռնարկումը, քանի որ միության անդամ երկրները տարաձայնություններ են ունեցել այս հարցում:

Մինչ այդ, Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին հանձնարարվել է զեկույց պատրաստել Թուրքիա-Եվրամիություն տնտեսական, քաղաքական եւ առեւտրային հարաբերությունների վիճակի վերաբերյալ՝ Անկարայի դեմ պատժամիջոցների ընդլայնման այլ տարբերակներ ներկայացնելու համար: Իսկ երեկ սահմանված պատժամիջոցները Թուրքիայի արտգործնախարարությունը կողմնակալ է որակել, դատապարտել է նաեւ նախագահ Էրդողանը: