Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն անընդունելի է համարում համայնքների ղեկավարների հանդեպ ճնշումները: Հայտարարությամբ մեջ նա նշում է.
«Անընդունելի է սեփական կարծիքն ու քաղաքական դիրքորոշումն արտահայտելու համար համայնքների ղեկավարների ու ավագանու անդամների նկատմամբ «ճնշումներ» կիրառելը՝ լինի դա քաղաքացիների խմբեր կազմելու միջոցով կամ իրավապահ մարմինների միջոցով։
Համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները զբաղեցնում են քաղաքական պաշտոններ, ու քաղաքական հայացքների ու կարծիքի համար ցանկացած հետապնդում հակասում է ժողովրդավարական նորմերին։
ՀՀ իրավապահ մարմիններին կոչ եմ անում բացառել որևէ նման դրսևորումները։
Էմին Երիցյան
Հայաստանի համայնքների միության նախագահ»