կարևոր
1772 դիտում, 4 ամիս առաջ --> 2020-12-11 17:00

Ոստիկանները բերման են ենթարկել Իշխան Սաղաթելյանին

Ոստիկանները բերման են ենթարկել Իշխան Սաղաթելյանին

Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին: Իշխան Սաղաթելյանը գրում է.

«Դավաճան Նիկոլ Փաշինյանի հրանհանգով այսօրվա բողոքի ակցիայի հարյուրավոր մասնակիցներ բերման են ենթարկվել տարբեր ոստիկանական բաժանմունքներ։ Անկախ այդ հանգամանիքից մեր պայքարը շարունակվում է մինչև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»։

Ավելի վաղ, ոստիկանության աշխատակիցները բռնի ուժով բերման էին ենթարկել Գեղամ Մանուկյանին: