կարևոր
1068 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-11 16:53

ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության բաժիններ

ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության բաժիններ

Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հասցեագրված մի շարք ահազանգերը, ինչպես նաև դիտարկումների արդյունքները՝ Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության բաժիններ։ Այս մասին հայտնում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: 

Նշվում է, որ տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել տեղի ունեցող ակցիաների մշտադիտարկում: