կարևոր
1441 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-11 15:59

Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են Երեւան-Սեւան ճանապարհը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են Երեւան-Սեւան ճանապարհը:

Ոստիկանների պահանջին՝ բացել ճանապարհը, ակցիայի մասնակիցներից մեկն ասաց. «Մենք ՀՀ քաղաքացի ենք, արտահայտում ենք մեր բողոքը հանուն մեր երկրի ապագայի: Սա մեր բողոքի ակցիան է մեր արժանապատվության, մեր ինքնասիրության համար, հաղթանակի իրավունքը մեզնից գողանալու համար»:

Քաղաքացիական հագուստով ոստիկանն, ասաց, որ տալիս են 3 րոպե ողջամիտ ժամանակ ճանապարհը բացելու համար, հակառակ դեպքում կանցնեն համապատասխան գործողությունների:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում։