կարևոր
919 դիտում, 4 ամիս առաջ --> 2020-12-11 15:47

Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին Գեղամ Մանուկյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի ժամանակ Սայաթ Նովա-Չարենց խաչմերուկից բերման ենթարկվեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Մեր ունեցած տեղեկություններով՝ նա այժմ գտնվում է ոստիկնության Էրեբունի բաժնում։ Ավելի ուշ ոստիկանության բաժաբմունք են բերվել նաև ՀՅԴ կամավորական վաշտի մի շարք տղաներ: Գեղամ Մանուկյանը գրում է.

«Որդուս ու ընկերներին բերեցին ոստիկանատուն։ Նիկոլը չի հասկանում, որ նրանք թուրքի աչքերի մեջ նայած, դրանցից ռազմավարական կետ գրաված, տասնյակ թանկ ընկերներ կորցրած առյուծներ են։ Նրանց հաղթել չի լինի։ Նրանք սովոր են հաղթել։ Առանց Նիկոլ Հայաստան»:

Երթն այս պահին դեռ շարունակվում է։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում։