կարևոր
558 դիտում, 11 ամիս առաջ - 2020-12-11 14:17

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4146 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4146 նոր դեպք

Դեկտեմբերի 11-ին` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4146 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 183 099 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:  

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2129 պացիենտ: Ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 150 461 մարդ:

Երկրում վարակից մահացել է ևս 37 մարդ, ընդհանուր՝ 1694: