կարևոր
1499 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-11 13:45

Իրանի արտգործնախարարը կոշտ պատասխան է տվել Էրդողանի` Բաքվի շքերթի ելույթին

Իրանի արտգործնախարարը կոշտ պատասխան է տվել Էրդողանի` Բաքվի շքերթի ելույթին

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը դիվանագիտական ապտակի ձեւով զգուշացրել է Թուրքիային՝ տարածքային նոր հավակնություններ ունենալու Էրդողանի ծրագրերի վերաբերյալ:

Երեկ Էրդողանը Բաքվում զորահանդեսի ժամանակ արտասանել էր ադրբեջանցի բանաստեղծի ստեղծագործությունից մի հատված, որի իմաստն այն էր, թե իբր Արաքս գետից հարավ Ադրբեջանի հողերը բռնազավթված են:

Սրան ի պատասխան Զարիֆը թվիթրում գրել է հետեւյալը, . «Նախագահ Էրդողանին չեն տեղեկացրել, որ Բաքվում իր ասածը վերաբերում է Արաքսից հյուսիս ընկած Իրանի տարածքների բռնի զավթմանը: Նա չէ՞ր հասկանում, որ դրանով հարցականի տակ է դնում Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը: Ոչ ոք չի կարող խոսել մեր սիրելի Ադրբեջանի մասին»,- գրել է Զարիֆը՝ նկատի ունենալով Իրանի հյուսիս-արեւելքում գտնվող իրանական Ադրբեջան նահանգը կամ նույն՝ Արեւելյան Ատրպատականը: