կարևոր
2155 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-11 13:16

Նիկոլ Փաշինյանի հեռացումը դարձել է համազգային պահանջ. «Հայրենիքի փրկության շարժում»

Նիկոլ Փաշինյանի հեռացումը դարձել է համազգային պահանջ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիքի փրկության շարժումը»։

«Ամեն օր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին են միանում Հայաստանի նորանոր համայնքներ ու բնակավայրեր:

Այդ պահանջով հանդես են եկել մեր երկրի գիտակրթական, մշակութային, առողջապահական, փաստաբանական եւ այլ հանրույթներ, Սփյուռքի կառույցներ, գործարարներ, անգամ ուժային ոլորտի ներկայացուցիչներ:

Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության անհապաղ հեռանալու պահանջով փողոց են դուրս եկել տասնյակ հազարավոր քաղաքացիներ:

Նիկոլ Փաշինյանի հեռացումը դարձել է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ»,- ասվում է հայտարարության մեջ։