կարևոր
966 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-11 11:53

Վրաստանում երկրաշարժ Է տեղի ունեցել Բորժոմ քաղաքի մերձակայքում

Վրաստանում երկրաշարժ Է տեղի ունեցել Բորժոմ քաղաքի մերձակայքում

Դեկտեմբերի 10-ի երեկոյան 3,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի հարավարեւմտյան Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում: Այդ մասին հաղորդել է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը:

Սեյսմոլոգների տեղեկատվության համաձայն, ստորերկրյա ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով 22:53-ին, Բորժոմ քաղաքից 12 կիլոմետր դեպի հարավ-արեւմուտք: Նշվում է, որ երկրաշարժի կենտրոնը գտնվել է 13 կիլոմետր խորության վրա: Տուժածների եւ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն ստացվել։