կարևոր
367 դիտում, 4 ամիս առաջ --> 2020-12-11 11:40

Ռուս խաղաղապահները «Ուրան-6» են կիրառել Ստեփանակերտի օդանավակայանի ականազերծման ժամանակ

Ռուս խաղաղապահները «Ուրան-6» են կիրառել Ստեփանակերտի օդանավակայանի ականազերծման ժամանակ

Խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները:

Ռուսաստանցի սակրավորները Ստեփանակերտի օդանավակայանի շրջաններից մեկի ականազերծման ընթացքում գործի են դրել «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիրը, որի կիրառումն ապահովում է անձնակազմի ամբողջական անվտանգությունը եւ թույլ է տալիս բարձրացնել տեղանքը պայթունավտանգ առարկաներից մաքրելու աշխատանքների կատարումը:

Մեկ օրում ինժեներային հետախուզում եւ տեղանքի ականազերծում է իրականացվել նաեւ Ստեփանակերտ–Շուշի ճանապարհահատվածում եւ Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ փողոցի շրջանում:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 80 հա տարածք, 24,8 կմ ճանապարհ, 168 բնակարանաշինություն և 6 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 4 577 պայթուցիկ նյութ։

Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական եւ ինժեներական ենթակառուցվածքների օբյեկտները:

Ռուս խաղաղապահները մարտական գործողությունների հետեւանքով տուժած շրջաններում շարունակում են կենսական ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը: Մեկ օրում վերականգնվել է 2 հենարան, 1 կմ էլեկտրահաղորդման գիծ և 1,2 կմ գազատար խողովակաշարի կրկնօրինակ հատված Լիսոգորսկի բնակավայրի շրջանում։