24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
Խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները:
Ռուսաստանցի սակրավորները Ստեփանակերտի օդանավակայանի շրջաններից մեկի ականազերծման ընթացքում գործի են դրել «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիրը, որի կիրառումն ապահովում է անձնակազմի ամբողջական անվտանգությունը եւ թույլ է տալիս բարձրացնել տեղանքը պայթունավտանգ առարկաներից մաքրելու աշխատանքների կատարումը:
Մեկ օրում ինժեներային հետախուզում եւ տեղանքի ականազերծում է իրականացվել նաեւ Ստեփանակերտ–Շուշի ճանապարհահատվածում եւ Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ փողոցի շրջանում:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 80 հա տարածք, 24,8 կմ ճանապարհ, 168 բնակարանաշինություն և 6 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 4 577 պայթուցիկ նյութ։
Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական եւ ինժեներական ենթակառուցվածքների օբյեկտները:
Ռուս խաղաղապահները մարտական գործողությունների հետեւանքով տուժած շրջաններում շարունակում են կենսական ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը: Մեկ օրում վերականգնվել է 2 հենարան, 1 կմ էլեկտրահաղորդման գիծ և 1,2 կմ գազատար խողովակաշարի կրկնօրինակ հատված Լիսոգորսկի բնակավայրի շրջանում։