կարևոր
1365 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-11 09:42

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները փակ են

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները փակ են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Արագածոտնի մարզի Նիգավան գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Աշոցքի տարածաշրջանում, Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի մարզի Աշոցքի, Ախուրյանի տարածաշրջաններում, Գյումրի քաղաքում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է։