կարևոր
1762 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-10 22:41

Լքում եմ Ձեր շարքերը հանուն փրկության․ ոստիկանության մայոր

Լքում եմ Ձեր շարքերը հանուն փրկության․ ոստիկանության մայոր

Ոստիկանության մայոր, Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության օպերլիազոր Դերո Ոզունյանը տեղեկացրել է, որ դադարեցնում է աշխատանքը համակարգում:

«Հարգելի՛ ծառայակից ընկերներ, ստեղծված իրավիճակից ելնելով՝ ստիպված եմ դադարեցնել ծառայությունս Ոստիկանությունում։ Տարիներ շարունակ ծառայել եմ օրենքին ու իրավունքին:

Սա հիրավի ծանր որոշում էր, ինքնակամ զեկուցագիր եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու կապակցությամբ և լքում եմ Ձեր շարքերը հանուն փրկության, վստահ եմ՝ փոքր - ինչ խորաթափանց հայացքով իրականությանը նայելու դեպքում ինքներդ կկայացնեք նույն որոշումը, մնացեք բարյավ, անվտանգություն և խաղաղություն մեզ բոլորիս ։

Աստված պահապան մեր Հայրենիքին»: