Հանրապետության տարածքում դեկտեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 11-12-ի գիշերն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Գիշերը կդիտվի +1, ցերեկը՝ +6, երեկոյան՝ +2 աստիճան տաքություն։