կարևոր
1766 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-10 21:18

Երեւանի ու Բաքվի միջեւ տարաձայնությունները հաղթահարելու միակ ճանապարհն այն է, որ երկու պետությունների ղեկավարները քաղաքական կամք դրսեւորեն․ Զախարովա

Երեւանի ու Բաքվի միջեւ տարաձայնությունները հաղթահարելու միակ ճանապարհն այն է, որ երկու պետությունների ղեկավարները քաղաքական կամք դրսեւորեն․ Զախարովա

«Քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ու ոչ թե խափանեն ձեռք բերված արդյունքը` Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը»,- այսօրվա ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բաքվի ռազմական շքերթում Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների ունեցած ելույթները:

Զախարովայի խոսքով՝ իրավիճակը տարածաշրջանում շատ բարդ է, մեծ ջանքեր են գործադրվել այն խաղաղ հուն վերադարձնելու, ռազմական գործողությունները դադարեցնելու, կողմերին բանակցային սեղանի շուրջ բերելու եւ փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման, տարածաշրջանում բոլոր ոլորտներում նորմալ կյանքի ստեղծման համար անհրաժեշտ նախադրյալների ու պայմանների ստեղծման համար:

Զախարովան նաեւ ասել է, թե Երեւանի ու Բաքվի միջեւ տարաձայնությունները հաղթահարելու միակ ճանապարհն այն է, որ երկու պետությունների ղեկավարները քաղաքական կամք դրսեւորեն: