կարևոր
1788 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-10 21:06

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ֆինանսավորման նոր ծրագիր է սկսել․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը սկսել է մի ծրագիր, որով ֆինանսավորում է տրամադրվելու ծանր վիրավորված ու հաշմանդամության 1-ին կամ 2-րդ կարգ ստանալու հավանականություն ունեցող զինվորներին, նաեւ անհայտ կորած զինվորների ընտանիքներին:

Ֆինանսավորումը տրամադարվելու է ամսական, մինչեւ 6 ամիս ժամկետով, իսկ ավելի հստակ՝ մինչեւ տվյալ զինվորի իրավական կարգավիճակի հստակեցումը, որից հետո զինվորներն ու նրանց ընտանիքները ստանալու են օրենքով սահմանված համապատասխան գումարները:

Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում։