կարևոր
1430 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-10 20:33

Երջանիկ Հակոբյանը վայր է դնում պատգամավորական մանդատը և գործունեությունը կշարունակի ՊԵԿ-ում

Երջանիկ Հակոբյանը վայր է դնում պատգամավորական մանդատը և գործունեությունը կշարունակի ՊԵԿ-ում

Ազգային ժողովի պատգամավոր Երջանիկ Հակոբյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Այդ մասին պատգամավորը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Իմ քայլ»-ի թիմակիցներիս հետ խորհրդակցությունների արդյունքում հետագա գործունեությունս գործադիրում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում շարունակելու որոշում է կայացվել:

Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ նախկինում ՊԵԿ-ում զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, լիովին պատկերացնում եմ համակարգն ու նրանում առկա խնդիրները, որոնք լուծելու ենք համատեղ աշխատանքի շնորհիվ»,- ասված է գրառման մեջ: